BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ստեփանակերտ. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն ԻՊ-ին զենքի մատակարարման սկանդալից

Ստեփանակերտ. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն ԻՊ-ին զենքի մատակարարման սկանդալից
06.07.2017 | 01:47

Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրանքի օգնությամբ փորձում են շեղել ուշադրությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սպառազինության մատակարարման շուրջ դիվանագիտական սկանդալից՝ հայտարարեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով երեկ երեկոյան Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծումը:

«Պաշտպանության բանակը գնդակոծության տեսագրություն և ադրբեջանական հրամանատարների խոսակցության ձայնագրություն է հրապարակել: Կարծում եմ՝ ԵԱՀԿ-ում արդեն ծանոթացել են դրանց»,- նշեց Դավիթ Բաբայանը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի գործողությունները դուրս են տրամաբանությունից, առողջ դատողությունից, փոխարենը միանգամայն համապատասխանում են այդ պետության ահաբեկչական էությանը: «Այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից ԻՊ-ին սպառազինության մատակարարման դիվանագիտական սկանդալի ֆոնին, ինչի մասին ծավալուն հոդված է հրապարակել բուլղարական «Տրուդ» պարբերականը»,- նշեց նա: Բաբայանը, միաժամանակ, ընդգծեց, որ սադրանքներ իրականացնելիս ադրբեջանական իշխանությունները, ֆաշիստների և նույն ԻՊ-ի զինյալների օրինակով, խաղաղ բնակչությանը որպես վահան են օգտագործում, ընդ որում, ի տարբերություն նրանց, օգտագործում են սեփական բնակչությանը»: «Փաստացի խաղաղ բնակչության շրջանում կորուստները ձեռնտու են Ադրբեջանի իշխող ռեժիմին: Այդպիսով նրանք ցանկանում են բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, սրել «ատելի թշնամու» կերպարը»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծեց, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են շփման գծում իրավիճակը: «Մեր ռազմաքաղաքական դոկտրինը հիմնված է ակտիվ պաշտպանության վրա: Դա նշանակում է, որ մենք առաջինը չենք սկսում, բայց միշտ պատրաստ ենք պատասխան տալ: Այնպիսի պատասխան, որ հակառակորդը չցանկանա կրկնել ստացած դասը»,- նշեց Բաբայանը:

Դիտվել է՝ 4486

Մեկնաբանություններ